Ըստ La Gazzetta dello Sport-ի, «Ինտերը» շահագրգռված է ձեռք բերել «Բավարիայի» կիսապաշտպան Կորենտեն Տոլիսոյին:
25-ամյա ֆուտբոլիստը միլանյան ակումբի տրանսֆերային նպատակների կարճ ցուցակում է: Ակումբի հետ կիսապաշտպանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տոլիսոյի գործակալը սկսել է աշխատել «Բավարիայից» ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերի վրա: