«Նոան» հետաքրքրված է Լիմասոլի «Արիսի» 25-ամյա աջ պաշտպան Էրիկ Բոակիեի նկատմամբ։
Ըստ Kerkida-ի՝ երևանյան ակումբն արդեն բանակցություններ է սկսել «կանաչների» հետ՝ գանացի ֆուտբոլիստի ծառայությունները ձեռք բերելու համար։
Բոակիեի պայմանագիրը «Արիսի» հետ գործում է մինչև 2026 թվականի ամառ։ Նա ակումբի կազմում անցկացրել է 77 խաղ և խփել 4 գոլ։
Հիշեցնենք, որ «Նոան» Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի շրջանակում կհանդիպի «Բուդուչնոստին»: Առաջին հանդիպումը կկայանա Աբովյանում՝ հուլիսի 8-ին, իսկ պատասխան հանդիպումը՝ Մոնտենեգրոյում՝ հուլիսի 15-ին: