Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան։ Այս մասին հայտնում է ՌՊԼ-ի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը այս անվանակարգում հաղթում է արդեն երրորդ մրցաշրջանն անընդմեջ։
Նախորդ մրցաշրջանում Սպերցյանը «ցուլերի» կազմում մասնակցել է 28 խաղի՝ դառնալով 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Կրասնոդարի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։