Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոան» Ավստրիայում ընթացող հավաքի շրջանակում անցկացրել է երրորդ ընկերական հանդիպումը։
Երևանյան ակումբը 2:1 հաշվով առավելության է հասել Սլովակիայի բարձրագույն լիգան ներկայացնող «ԴԱԿ Դունայսկա Ստրեդա» ակումբի նկատմամբ։
Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմի կազմում գոլերով աչքի են ընկել Գոնսալո Գրեգորիոն և Գոռ Մանվելյանը։