Հեղինակավոր Goal պորտալը հրապարակել է ԱՄՆ-ում ընթացող ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության գլխավոր ֆավորիտների վարկանիշը։
Առաջին տեղում է «Մանչեսթեր Սիթին», որը մրցաշարի գլխավոր ֆավորիտի կարգավիճակն է ստացել՝ խմբային փուլի վստահ ելույթներից հետո։
Երկրորդ տեղում է ՊՍԺ-ն, որն այս մրցաշրջանում կարող է նվաճել արդեն հինգերորդ գավաթը։ Լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալը»։
Լավագույն տասնյակում ընդգրկված են նաև՝ «Բավարիան», «Բոտաֆոգոն», «Չելսին», «Ինտերը», «Պալմեյրասը», «Ֆլամենգոն» և Դորտմունդի «Բորուսիան»։
Աշխարհի ակումբային առաջնության փլեյ-օֆֆ փուլը կմեկնարկի հունիսի 28-ին։