Այսօր՝ հունիսի 27-ին, Լաս Վեգասում տեղի ունեցավ UFC 317-ի պաշտոնական կշռման արարողությունը։ Գլխավոր մենամարտերի բոլոր մարտիկները, հաջողությամբ հաղթահարեցին քաշային կարգի սահմանաչափը, այդ թվում՝ նաև Արման Ծառուկյանը, որը նշանակվել է որպես թեթևքաշային կարգի տիտղոսի համար մենամարտի պահեստային մասնակից։
Արման Ծառուկյանը, որը նշանակված է որպես թեթևքաշային կարգի տիտղոսի համար գլխավոր մենամարտի պահեստային մարտիկ, կշռել է 70.3 կգ, ինչպես Իլյա Տոպուրիան։ Հակառակորդ Չարլզ Օլիվեյրան, նախկին չեմպիոնը, կշռել է 70.1 կգ։
Այսպիսով, թեթևքաշային կարգի թափուր տիտղոսի համար մենամարտը հաստատված է և կկայանա հունիսի 28-ին T-Mobile Arena-ում։