Մադրիդի «Ռեալը» այս ամռանը կարող է հրաժեշտ տալ երկու խաղացողի, հաղորդում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան և բրազիլացի եզրային հարձակվող Ռոդրիգո Գոեսը ցանկանում են հեռանալ ակումբից՝ պատճառաբանելով, որ իրենց ապագան չեն տեսնում մադրիդյան ակումբում։
Նշվում է, որ «արքայական» ակումբի ղեկավարությունը պատրաստ է քննարկել երկու խաղացողների վաճառքը 2025 թվականի ամռանը, եթե ստացվեն համապատասխան առաջարկներ։
Ըստ Transfermarkt-ի՝ Ռոդրիգոյի տրանսֆերային արժեքը կազմում է 90 միլիոն եվրո, իսկ Կամավինգայինը՝ 60 միլիոն եվրո։