98-ամյա Պաուլին Կանան, որը սոցիալական ցանցերում հայտնի է որպես «գանգստեր տատիկ» և հաճախ է ներկա լինում մարզական միջոցառումներին, ներկա է գտնվել ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության A խմբի վերջին տուրի «Ինտեր Մայամի» — և «Պալմեյրաս» հանդիպմանը (2:0):
Տատիկը մարզադաշտ է եկել հետաքրքիր պաստառով, որի վրա գրված էր. «Մեսսի, կամուսնանա՞ս ինձ հետ»:
Նշենք, որ Պաուլին Կանան, որն ակտիվորեն մասնակցում է մարզական միջոցառումներին, սոցիալական ցանցերում ունի շուրջ 9 միլիոն հետևորդ: