Իսպանական Marca պարբերականի հաղորդմամբ՝ Մադրիդի «Ռեալը» ստացել է ամենաբարձր մասնակցության վճարը ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլին մասնակցելու համար՝ 32.8 միլիոն եվրո: Հաշվի առնելով փլեյ-օՖֆ փուլ դուրս գալու համար լրացուցիչ վճարումները՝ մադրիդյան ակումբը վաստակել է 43.55 միլիոն եվրո:
Երկրորդ տեղում է «Մանչեսթեր Սիթին»՝ 30.9 միլիոն եվրո մասնակցության վճարով: Լրացուցիչ վճարումների հետ միասին անգլիական ակումբը ստացել է 42.51 միլիոն եվրո:
Լավագույն եռյակը եզրափակում է Մյունխենի «Բավարիան»՝ 27.8 միլիոն եվրո մասնակցության վճարով: Ընդհանուր առմամբ, մյունխենյան ակումբը մինչ օրս վաստակել է 37.69 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ընթացող մրցաշարն սկսվել է հունիսի 14-ին և կավարտվի հուլիսի 13-ին: 1/8-րդ եզրափակիչը կմեկնարկի վաղը՝ հունիսի 28-ին: