Բիլբաոյի «Ատլետիկը» երեկ՝ հունիսի 26-ին հայտարարել է, որ կապ է հաստատել Լա Լիգայի հետ՝ պարզելու «Բարսելոնայի» ֆինանսական կարողությունները Նիկո Ուիլյամսի տրանսֆերի համար: Բասկյան ակումբը վճռական է պահպանել իր առաջատար խաղացողին և ցանկանում է համոզվել, որ «Բարսելոնան» կարող է ձեռք բերել նրան՝ պահպանելով Լա Լիգայի 1:1 ֆինանսական կանոնը:
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան արձագանքել է բասկյան ակումբի հայտարարությանը։
«Հանդիպում «Ատլետիկի» և Լա Լիգայի միջև։ Դա նրանց գործն է։ Ես մտածում եմ միայն «Բարսելոնայի» մասին։ Լա Լիգան գիտի, որ ակումբների հաշիվները գաղտնիության բարձր մակարդակ ունեն։ Յուրաքանչյուր ակումբ գործում է իր շահերից ելնելով։ Մենք թաքցնելու ոչինչ չունենք, ստուգումը մեզ համար խնդիր չէ։
Մենք ցանկանում ենք, որ բոլորին հավասար վերաբերվեն, որպեսզի մենք չզգանք վիրավորված կամ հետապնդված։ Ի՞նչ կասեմ Նիկո Ուիլյամսի մասին։ Ես խաղացողների մասին չեմ խոսում։ Մենք շուկայում հնարավորություններ ունենք, և «Բարսելոնան» պատրաստ է անել այն, ինչ անհրաժեշտ է։ Կան խոչընդոտներ, և մենք գիտենք, թե ինչպես հաղթահարել դրանք»,- լրագրողների հետ զրույցում ասել է Լապորտան։