ՊՍԺ-ն որոշել է ֆինանսական օգնություն տրամադրել «Լիոնին», որը ֆինանսական խնդիրների պատճառով կարող է իջնել Ֆրանսիայի Լիգա 2։
Ինչպես հայտնում է RMC-ն, փարիզյան ակումբը վաղաժամկետ փոխանցել է «Լիոնին» հարձակվող Բրեդլի Բարկոլայի տրանսֆերի համար մնացած գումարը։ Բարկոլան ՊՍԺ էր տեղափոխվել 2023 թվականի ամռանը՝ 50 միլիոն եվրոյով։
Le Figaro-ի փոխանցմամբ՝ այս քայլը կարող է օգնել «Լիոնին» պահպանել տեղը Լիգա 1-ում, սակայն ակումբը պետք է շտապ գտնի լրացուցիչ ֆինանսական աղբյուրներ։ DNCG-ի (Ֆրանսիայի ֆինանսական վերահսկող մարմին) որոշման վերաբերյալ բողոքը կքննարկվի առաջիկայում։