«Նոա» ֆուտբոլային ակումբը նոր մրցաշրջանը կսկսի տիտղոսային հովանավորի հետ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ակումբի մարզաշապիկներին այսուհետ կլինի «Արմենիա Վայն» ընկերության «Տակառ» գինու տարբերանշանը։
«Արմենիա Վայնը» «Նոայի» հովանավորն էր նաև անցած մրցաշրջանում, երբ ակումբը նվաճեց ոսկե դուբլը։
Նոր մրցաշրջանում համագործակցությունը կշարունակվի։