«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բարձր գնահատականներ է ստացել Աշխարհի ակումբային առաջնությունում «Ռիվեր Փլեյթի» նկատմամբ 2:0 հաշվով տարած հաղթանակից հետո։ Tuttosport-ը՝ հղում անելով FcInterNews-ին, հայտնում է, որ 36-ամյա հայ ֆուտբոլիստը տպավորիչ խաղ է ցուցադրել։
Մխիթարյանը մեկնարկային կազմում էր «Ռիվեր Փլեյթի» դեմ խաղում, ինչպես նաև խմբային փուլի «Մոնտերեյի» դեմ հանդիպմանը, իսկ «Ուրավա Ռեդ Դայմոնդսի» հետ խաղում խաղադաշտ է դուրս եկել ընդմիջումից հետո։ Չնայած մարզչական փոփոխությանը, նա կարևոր դերակատար է մնում Կիվուի ղեկավարությամբ, ինչպես եղել էր Սիմոնե Ինձագիի օրոք։
«Ինտերը» 1/8 եզրափակիչում կմրցի բրազիլական «Ֆլումինենսեի» հետ, և մեծ է հավանականությունը, որ Մխիթարյանը կշարունակի խաղալ մեկնարկային կազմում։ Tuttosport-ը նշում է, որ նա խաղի ընթացքում ցուցադրել է բարձրորակ գործողություններ՝ վստահություն ներշնչելով Կիվուին։
Կիվուի մոտ Մխիթարյանը խաղում է ավելի առաջ մղված դիրքում, ինչը թույլ է տալիս լիովին օգտագործել նրա տարածքային ընկալումը, փոխանցումների ճշգրտությունը և արագ կողմնորոշվելու կարողությունը՝ ապահովելով թիմի հարձակողական դինամիկան։