«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը La Repubblica-ի հետ զրույցում խոսել է իր ժամանցի մասին։ 36-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ խաղադաշտից դուրս սիրում է շախմատ խաղալ, հատկապես թիմակից Ստեֆան դե Վրեյի հետ։ Չնայած «Ինտերի» ճամբարում շախմատի տախտակ չկա, նրանք խաղում են օնլայն։
«Մենք տախտակ չունենք, բայց ես օնլայն խաղում եմ Դե Վրեյի հետ», — ասել է Մխիթարյանը։
Նա նաև նշել է, որ հետևում է Աշխարհի ակումբային առաջնության խաղերին, որտեղ մասնակցում է «Ինտերը»։
Հարցազրույցում Մխիթարյանը հայտնել է, որ իր սիրելի բառը «դրականությունն» է․ «Երջանիկ ապրել, լավ բաներ անել և հաճույք ստանալ»։
Մխիթարյանի պայմանագիրը «Ինտերի» հետ ավարտվում է 2025/26 մրցաշրջանի վերջում, և հնարավոր է, որ սա լինի նրա վերջին մրցաշրջանը։