Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը Ակումբային աշխարհի առաջնությունից հետո կենթարկվի ուսի վիրահատության և կբացակայի 2025/26 մրցաշրջանի մեկնարկից, հայտնում է AS-ը։
21-ամյա բրիտանացի ֆուտբոլիստը ուսի վնասվածք է ստացել 2023 թվականի նոյեմբերին և այդ ժամանակից ի վեր պարբերաբար ցավեր է ունենում։ Խաղերի ընթացքում նա ստիպված է կրել ֆիքսող վիրակապ։
Վիրահատությունը նախատեսված է Ակումբային աշխարհի առաջնության ավարտից հետո, որը կկայանա մինչև 2025 թվականի հուլիսի 13-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Բելինգհեմի վերականգնումը կտևի առնվազն երեք ամիս, և նա պաշտոնական խաղերին կկարողանա վերադառնալ ոչ շուտ, քան 2025 թվականի հոկտեմբերի կեսերը։ Այդպիսով, նա բաց կթողնի Լա Լիգայի մեկնարկային խաղերը և Չեմպիոնների լիգայի մի քանի հանդիպում։
Իսպանիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Բելինգհեմը մասնակցել է 31 խաղի, խփել 9 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։