Մադրիդի «Ռեալը» ջախջախեց ավստրիական «Զալցբուրգին» Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին տուրի խաղում։ Մրցաշարը անցկացվում է ԱՄՆ-ում։
Խաղը կայացավ Ֆիլադելֆիայում և ավարտվեց 3:0 հաշվով։ Ավստրիացիների դարպասը գրավեցին Վինիսիուսը, Ֆեդերիկո Վալվերդեն և Գոնսալո Գարսիան։
«Ռեալը» վաստակեց յոթ միավոր և խմբում զբաղեցրեց առաջին տեղը՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ։ Փլեյ-օֆֆի առաջին փուլում Խաբի Ալոնսոյի թիմը կմրցի «Յուվենտուսի» հետ։
Չորս միավոր ունեցող «Զալցբուրգը» նահանջեց երրորդ տեղ՝ առաջ թողնելով Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալին», որը 2:0 հաշվով հաղթեց Մեքսիկայի «Պաչուկային»։
«Ալ-Հիլալը» խմբից դուրս եկավ երկրորդ տեղով և 1/8 եզրափակիչում կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Սաուդցիներն դարձան փլեյ-օֆֆ դուրս եկած միակ ասիական թիմը։ «Զալցբուրգի» համար մրցաշարը ավարտված է։
Աշխարհի ակումբային առաջնություն 2025, 3-րդ տուր
«Զալցբուրգ» (Զալցբուրգ) — «Ռեալ» (Մադրիդ) — 0:3 (0:2)
Գոլեր՝ Վինիսիուս, 40։ Վալվերդե, 45։ Գարսիա, 84։
«Ալ-Հիլալ» (Էր-Ռիյադ) — «Պաչուկա» (Պաչուկա դե Սոտո) — 2:0 (1:0)
Գոլեր՝ Ալ-Դավսարի, 22։ Սանտոս, 90։