«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի ավագ ու հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ռոմանոյի հաղորդմամբ՝ 40-ամյա Ռոնալդուն պատրաստվում է նոր պայմանագիր կնքել «Ալ-Նասրի» հետ: Պաշտոնական փաստաթղթերն արդեն կազմվում են, և մնում է քննարկել վերջնական մանրամասները։
Պայմանագիրը կկազմվի այնպես, որ Ռոնալդուն կանցկացնի ևս մեկ մրցաշրջան «Ալ-Նասրում» և ցանկության դեպքում կարող է երկարաձգել պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով։
Ռոնալդուն սաուդյան ակումբի կազմում հանդես է գալիս 2023 թվականի սկզբից։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ նա կարող է վերադառնալ Եվրոպա։