«Բարսելոնայի» նախկին հարձակվող Նոլիտոն քննադատել է կատալոնական թիմի աստղ Լամին Յամալին։ Նոլիտոյին դուր չի եկել, որ 17-ամյա ֆուտբոլիստը Ազգերի լիգայի խաղարկության կիսաեզրափակիչում Ֆրանսիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո (5:4) մամուլի ասուլիսին ներկայացել է գլխարկով։
«Այն, ինչ նա անում է իր տարիքում «Բարսելոնայում», պարզապես անհավանական է։ Կան գրեթե բոլոր պայմանները, որ նա դառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, և հիմա նա լավագույններից մեկն է։
Եթե ես Լամինի հայրը լինեի, գլխարկով կհարվածեի նրա ականջին։ Անկեղծ ասած, ինձ դուր չի գալիս նման վարքագիծը։ Նման բաների համար կա ժամանակ և տեղ։ Ի վերջո, նա ներկայացնում է այնպիսի հեղինակավոր ակումբ, ինչպիսին «Բարսելոնան» է», — ասել է Նոլիտոն El Chiringuito-ի եթերում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ 17-ամյա խաղացողին մամուլի ասուլիսին գլխարկով ներկայանալու համար քննադատել էր նաև Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին։