«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են թիմի իսպանացի հարձակվող Լամին Յամալի գործողություններից։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողները դժգոհ են ակումբի տրանսֆերային արշավին Յամալի չափազանց ներգրավվածությունից։ Մասնավորապես, «կապտանռնագույնները» ոգևորված են Նիկո Ուիլյամսի հնարավոր տեղափոխությամբ, որը, ենթադրաբար, ընթանում է բացառապես Լամինի՝ իր ընկերոջ հետ նույն թիմում խաղալու ցանկության շնորհիվ։
Նշվում է նաև, որ «Բարսելոնայի» մի շարք ֆուտբոլիստներ սկսել են զուգահեռներ անցկացնել Յամալի և Լիոնել Մեսսիի միջև, որն իր ժամանակին նույնպես չափազանց մեծ ազդեցություն ուներ ակումբում։
2024/25 մրցաշրջանում Լամին Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 54 խաղ, խփել է 18 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 200 միլիոն եվրո։