Իտալական «Ինտերի» իրանցի հարձակվող Մեհդի Թարեմին կարողացել է լքել Թեհրանը, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը մեքենայով անցել է ավելի քան 1000 կիլոմետր՝ վերադառնալով իր ծննդավայր Բուշեհր՝ ընտանիքի մոտ։ Թարեմին ակումբին տեղեկացրել է, որ գտնվում է անվտանգ վայրում։
Ավելի վաղ հայտնի էր, որ 32-ամյա ֆուտբոլիստը դժվարություններ է ունեցել Իրանը լքելու և «Ինտերին» միանալու համար՝ Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու նպատակով, քանի որ Իրանի օդային տարածքը փակ էր։
Ուրբաթ գիշեր Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին։ Ի պատասխան՝ Իրանը շաբաթ գիշեր հրթիռակոծել է Իսրայելը։
Անցած մրցաշրջանում Թարեմին Իտալիայի առաջնությունում մասնակցել է 19 հանդիպման, խփել 1 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։