ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության H խմբի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» 3:1 հաշվով հաղթանակ տարավ մեքսիկական «Պաչուկայի» նկատմամբ։
Հանդիպման սկզբնամասում՝ 7-րդ րոպեին, վերջին հույսի խախտման համար ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց «սերուցքայինների» պաշտպան Ռաուլ Ասենսիոն։ Չնայած խաղադաշտում մեկ հոգով պակաս լինելուն՝ մադրիդյան գրանդը լուրջ խնդիրներ չունեցավ։ 35-րդ րոպեին հաշիվը բացեց Ջուդ Բելինգհեմը, իսկ ութ րոպե անց այն կրկնապատկեց Արդա Գյուլերը։
Երկրորդ խաղակեսի 70-րդ րոպեին հաշիվը խոշոր դարձրեց Ֆեդերիկո Վալվերդեն։ «Պաչուկայի» միակ գոլը 80-րդ րոպեին խփեց Էլիաս Մոնտիելը՝ գրավելով Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը։
Հաջորդ տուրում «արքայական» ակումբը կմրցի «Զալցբուրգի», իսկ «Պաչուկան»՝ «Ալ-Հիլալի» հետ։
Հանդիպման գոլերը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։
Ակումբային ԱԱ-ի H խմբի մրցաշարային աղյուսակը՝ ստորև.