«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն կիսվել է իր կարծիքով 2025 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մադրիդի «Ռեալի» կատարած ձեռքբերումների վերաբերյալ։
Մինչ այժմ «սերուցքայիններ» պայմանագիր են կնքել պաշտպաններ Դին Հաուսենի և Տրենտ Ալեքսանդր-Արնոլդի, ինչպես նաև աջ եզրային կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոյի հետ։
«Ի՞նչ կարծիքի եմ «Ռեալի» ձեռքբերումների մասին: Կենտրոնական պաշտպան Հյույսենը շատ լավն է: Ալեքսանդր-Արնոլդը նույնպես հիանալի պաշտպան է: Իսկ Ֆրանկո Մաստանտուոնո՞յով «Բարսան» հետաքրքրված էր: Մեր իրավիճակը տարբերվում է «Ռեալի» իրավիճակից։ Օրինակ՝ կարող ենք հիշել Վիտոր Ռոկեին։ Նրա ձեռքբերման պահին Լևանդովսկին 34 տարեկան էր, և մենք մտածում էինք ապագայի մասին։ Բայց սխալ ժամանակի և հանգամանքների պատճառով ամեն ինչ այնպես չընթացավ, ինչպես նախատեսել էինք»,- Դեկուի խոսքերն է մեջբերում La Vanguardia-ն։