«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն հաստատել է, որ Բիլբաոյի «Ատլետիկի» իսպանացի եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսը ցանկանում է կարիերան շարունակել կատալոնական ակումբում։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Այո, Նիկո Ուիլյամսը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»։ Նա, ինչպես բազմաթիվ այլ խաղացողներ, մեծ ցանկություն է ցուցաբերում միանալ մեր ակումբին։ Եթե նրա դեպքում համապատասխան պայմանները ապահովվեն, մենք միանշանակ կփորձենք ավարտին հասցնել այս գործարքը»,- ասել է Դեկուն։
Անցած մրցաշրջանում 22-ամյա խաղացողը բասկյան ակումբի կազմում մասնակցել է 45 հանդիպման՝ խփելով 11 գոլ և կատարելով 7 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը իսպանացու տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։