«Ալ-Հիլալի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին նշել է այն թիմը, որի բացակայությունն իրեն հատկապես նկատելի է թվում Ակումբային աշխարհի առաջնությունում։
– Բոլոր խոշոր և էլիտար ակումբները մասնակցում են Ակումբային աշխարհի առաջնությանը։ Այստեղ միայն մեկ թիմ է պակասում՝ «Բարսելոնան», – ասել է իտալացի մասնագետը մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ալ-Հիլալը» հանդես է գալիս H խմբում՝ «Ռեդ Բուլ Զալցբուրգի», «Պաչուկայի» և Մադրիդի «Ռեալի» հետ։ Խմբի առաջին տուրում Ինձագիի թիմը խաղացել է «արքայական» ակումբի դեմ՝ գրանցելով ոչ-ոքի՝ 1:1։ Հունիսի 23-ին «Ալ-Հիլալը» կմրցի «Ռեդ Բուլ Զալցբուրգի» հետ, իսկ հունիսի 27-ին՝ «Պաչուկայի»։ Առաջին տուրից հետո սաուդյան ակումբը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։