«Ինտերի» պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում: Նախ նա հրաժարվել է միանալ Լուչիանո Սպալետիի գլխավորած Իտալիայի ազգային հավաքականին, իսկ այժմ աղմուկ է բարձրացրել ՊՍԺ-ի երկրպագուի հետ վեճի պատճառով:
Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է Աչերբին կոշտ արձագանքում իրեն սադրող երկրպագուին, որը կրում էր ՊՍԺ-ի մարզաշապիկ: Երկրպագուն, հավանաբար, ծաղրել է իտալացի պաշտպանին՝ հիշատակելով նրա նախկին վեճը ՊՍԺ-ի խաղացող Բրեդլի Բարկոլայի հետ:
Ի պատասխան՝ Աչերբին հայտարարել է.
«Ես լուրջ մարդ եմ և չեմ հանդուրժում ծաղրանքը: Եթե լսեմ «Աչերբի-Բարկոլա» բղավոցներ, դա ինձ դուր չի գա: Կկորցնեմ ինքնատիրապետումս և կջախջախեմ քեզ»: