Երևանի ԲԿՄԱ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ թիմի հարձակողական ոճի կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը տեղափոխվում է Սլովակիայի առաջնություն։
19-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Պոդբրեժովա» ակումբի հետ։ Հակոբյանի տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 200 հազար եվրո։
Ավարտված մրցաշրանում «Պոդբրեժովան» ավարտել է իր ելույթները մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում։ Նշենք, որ Սլովակիայի չեմպիոնի՝ «Սլովանի» կազմում հանդես է գալիս Տիգրան Բարսեղյանը։
Fastex Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։