«Արարատ-Արմենիային» է միացել բրազիլացի հարձակվող Ժոաու Լիման, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ողջույն բոլորին, ես Ժոաու Լիման եմ և շատ ուրախ եմ «Արարատ-Արմենիայի» հետ պայմանագիր կնքելու համար։ Հուսով եմ, որ մենք հիանալի մրցաշրջան կունենանք։ Կհանդիպենք շուտով»,- նշել է բրազիլացի խաղացողը իր տեսաուղերձում։
25-ամյա Ժոաուն «Վիլա Նովայի» և «Գոյասի» սան է։ Պրոֆեսիոնալ մակարդակում նա իր նորամուտը նշել է «Գոյասի» հիմնական թիմում, այնուհետև տեղափոխվել է ԱՄԷ, ապա՝ Պորտուգալիա, որտեղ հանդես է եկել վերջին երեք մրցաշրջանների ընթացքում։