Ֆուտբոլային ակումբ «Նոան» հայտնում է, որ թիմի սպորտային տնօրենի պաշտոնը վստահվել է Հայկ Հովակիմյանին։
Հովակիմյանը 2022-2024 թվականներին աշխատել է Հունգարիայի բարձրագույն լիգայում հանդես եկող «Դեբրեցեն» ակումբում՝ զբաղեցնելով նույն պաշտոնը։
Նշենք, որ նա արդեն ծանոթ է ակումբին․ 2019-2022 թվականների ընթացքում Հովակիմյանը հանդիսացել է «Նոայի» սպորտային տնօրենը։