20-ամյա ուրուգվայցի հարձակվող Ֆրանկո Դելգադոն դատական հայց է ներկայացրել բրազիլական «Կորինտիանս» ակումբի դեմ՝ պահանջելով վճարել մոտ 604 հազար ռեալ (շուրջ 109 հազար ԱՄՆ դոլար) չվճարված աշխատավարձը։ Բացի այդ, նա խնդրում է վաղաժամ խզել իր պայմանագիրը, որն ուժի մեջ է մինչև 2027 թվականի մարտը։
Դելգադոն ճանաչում է ձեռք բերել «Դանուբիո» ակումբում՝ 17 տարեկանում ընդգրկվելով հիմնական կազմ։ Սակայն նա մերժել է ակումբի առաջարկած պայմանագիրը և տեղափոխվել «Կորինտիանս»՝ միանալով նրանց Մ20 թիմին։ Այս մրցաշրջանում նա աչքի է ընկել երիտասարդական առաջնությունում՝ 6 խաղում խփելով 6 գոլ։
Չնայած տպավորիչ արդյունքներին, Դելգադոն ստիպված է եղել դիմել դատարան՝ աշխատավարձի երկարաժամկետ ուշացումների պատճառով։ «Կորինտիանսը» դեռևս պաշտոնական մեկնաբանություն չի տվել այս հարցի վերաբերյալ։