«Բոկա Խունիորսի» ֆուտբոլիստներ Նիկոլաս Ֆիգալը և Անդեր Էռերան որակազրկվել են չորս խաղով Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի առաջին տուրում «Բենֆիկայի» հետ խաղում (2:2) կարմիր քարտեր ստանալու համար, հաղորդում է Reuters-ը։
«Մենք արդեն կապվել ենք ՖԻՖԱ-ի հետ՝ որոշումը բողոքարկելու համար», — հայտարարել է արգենտինական ակումբի ներկայացուցիչը։
Անդեր Էռերան հեռացվել է խաղադաշտից 45-րդ րոպեին՝ մրցավարին վիրավորելու համար։ Նշենք, որ նա փոխարինվել էր 20-րդ րոպեին՝ վնասվածքի պատճառով։
Պաշտպան Նիկոլաս Ֆիգալը կարմիր քարտ է ստացել 88-րդ րոպեին՝ կոպիտ խախտման համար։
Միևնույն ժամանակ, «Բենֆիկայի» հարձակվող Անդրեա Բելոտին, ով 72-րդ րոպեին կարմիր քարտ էր ստացել կոպիտ խաղի համար, որակազրկվել է երկու խաղով։
Հանդիպումը սպասարկել է 41-ամյա մեքսիկացի մրցավար Սեսար Արտուրո Ռամոսը։
«Բոկա Խունիորսը» խմբային փուլի հաջորդ խաղերում կմրցի «Բավարիայի» հետ հունիսի 21-ին և «Օքլենդ Սիթիի» հետ՝ հունիսի 25-ին։