Ակումբային աշխարհի 2025 թ․ առաջնության խմբային փուլի առաջին տուրը մնաց անցյալում։ Հունիսի 14-ից սկսած անցկացվել է 16 հանդիպում։
Ամենաշատ գոլերը գրանցվել են «Բավարիա» (Գերմանիա) — «Օքլենդ Սիթի» (Նոր Զելանդիա) խաղում՝ 10:0։ Երկրորդ ամենախոշոր հաշիվը եղել է «Ալ-Այն» (ԱՄԷ) — «Յուվենտուս» (Իտալիա) հանդիպման ժամանակ՝ 0:5։ Եթե այս խաղերում ֆավորիտներն առանձնանում էին, ապա երրորդ ամենաշատ գոլերով խաղը եղել է ՊՍԺ (Ֆրանսիա) — «Ատլետիկո» (Իսպանիա)՝ 4:0։
Այսօր՝ հունիսի 19-ին, մեկնարկում են խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումները։ Կհանդիպեն «Պալմեյրասը» (Բրազիլիա) և «Ալ-Ահլին» (Եգիպտոս), «Ինտեր Մայամին» (ԱՄՆ) և «Պորտուն» (Պորտուգալիա), «Լեոնը» (Մեքսիկա) կմրցի «Էսպերանսի» (Թունիս) հետ, իսկ «Սիեթլ Սաունդերսը» (ԱՄՆ)՝ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։
Խմբային փուլի առաջին տուրից հետո մրցաշարային աղյուսակներն ունեն հետևյալ տեսքը․