ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի H խմբի առաջին տուրում Մադրիդի «Ռեալն» ու սաուդական «Ալ-Հիլալը» ոչ-ոքի խաղացին (1:1):
Հանդիպման հաշիվը 34-րդ րոպեին «սերուցքայինների» կազմում բացեց Գոնսալո Գարսիան։ Յոթ րոպե անց՝ 41-րդ րոպեին, Ռուբեն Նևեշը «Ալ-Հիլալի» կազմում անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը՝ վերականգնելով հաշվի հավասարակշռությունը։ Խաղի հիմնական ժամանակի վերջին րոպեին 11 մետրանոցը չկարողացավ հստակ իրացնել մադրիդցիների ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն։
«Արքայական» ակումբի կազմում նորամուտը նշեց թիմի նորեկ Տրենտ «Ալեքսանդր-Առնոլդը։
Հաջորդ տուրում «արքայական» ակումբը կմրցի «Պաչուկայի», իսկ «Ալ-Հիլալը»՝ «Զալցբուրգի» հետ։
Հանդիպման գոլերը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ:
Ակումբային ԱԱ-ի H խմբի մրցաշարային աղյուսակը՝ ստորև.