ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի G խմբի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթին» երկու անպատասխան գնդակ ուղարկեց մարոկկական «Վիդադ Կասաբլանկայի» դարպասը (2:0)։
«Քաղաքայինների» կազմում գոլերով աչքի ընկան Ֆիլ Ֆոդենը և Ջերեմի Դոկուն՝ համապատասխանաբար խաղի 2-րդ և 42-րդ րոպեներին։ Գվարդիոլայի գլխավորած թիմը խաղն ավարտեց 10 հոգով. 88-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Ռիկո Լյուիսը։
Այս հանդիպման ընթացքում մանչեսթերյան գրանդի կազմում իրենց նորամուտը նշեցին կիսապաշտպաններ Ռայան Շերկին և Տիջանի Ռեյնդերսը, ինչպես նաև պաշտպան Վիտոր Ռեիսը։
Հաջորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» կմրցի «Ալ-Աինի», իսկ Կասաբլանկայի «Վիդադը»՝ Թուրինի «Յուվենտուսի» հետ։
Հանդիպման գոլերը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ:
Ակումբային ԱԱ-ի G խմբի մրցաշարային աղյուսակը՝ ստորև.