«Արարատ-Արմենիայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Տուլիպան կիսվել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանության արդյունքների վերաբերյալ իր կարծիքով։
«Վիճակահանությամբ մեզ բաժին է ընկել ուժեղ և լավ կազմակերպված մրցակից։ Երկու թիմերն էլ ակտիվորեն համալրում են իրենց կազմերը որակյալ խաղացողներով, ինչը խոստանում է խիստ մրցակցային որակավորման փուլ։
Մենք հավատում ենք, որ «Արարատ-Արմենիան» կձևավորի ուժեղ թիմ՝ լեցուն հաղթելու ցանկությամբ։ Յուրաքանչյուր մանրուք կարևոր է մեր նպատակին հասնելու համար»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» հետ։ Ըստ նախնական օրացույցի՝ հանդիպումները նախատեսված են հուլիսի 24-ին և 31-ին։