«Նոայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը խոսել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում երևանայն ակումբի առաջիկա մրցակցի և նախապատրաստական շրջանի աշխատանքների մասին։
«Մենք հարգում ենք բոլոր մրցակիցներին։ Ծանոթ եմ որակավորման առաջին փուլում մեզ բաժին ընկած «Բուդոչնոստի» խաղաոճին։ Այժմ կենտրոնացած ենք մեր մարզումների վրա։ Շարունակում ենք ամբողջ ուժով պատրաստվել և սպասում ենք նոր համալրումների»,- Պերկովիչի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոան» կմրցի Չեռնոգորիան ներկայացնող «Բուդոչնոստի» հետ։ Առաջին փուլի արգելքը հաղթահարելու դեպքում երկրորդ փուլում «Նոան» կհանդիպի հունգարական «Ֆերենցվարոշի» հետ։