«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան երկու շաբաթ ժամանակ է տվել թիմի ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոյին՝ նոր ակումբ գտնելու համար, հայտնում է Don Balon-ը։
Ըստ աղբյուրի՝ Լապորտան հոգնել է խաղացողի շուրջ ստեղծված իրավիճակից և պահանջել է, որ նա երկու շաբաթվա ընթացքում որոշի իր ապագան։ Եթե Արաուխոն հրաժարվի, նա կարող է բախվել խաղաժամանակի կորստի և ակումբի կողմից անտեսման։
Արաուխոն տեղեկացվել է, որ նա այլևս չի դիտարկվում որպես հաջորդ մրցաշրջանի նախագծի մաս։ Վերջին ամիսներին նրա ելույթները հիասթափեցրել են ակումբի ղեկավարությանը։
«Կապտանռնագույնների» ղեկավարությունը մտադիր է վաճառել պաշտպանին՝ ֆինանսական փոխհատուցում ստանալու և աշխատավարձային ֆոնդում տեղ ազատելու համար։ Ակումբն ակնկալում է ստանալ մոտ 60 միլիոն եվրո ուրուգվայցու համար, թեև նախկինում խաղացողը գնահատվում էր 80 միլիոն եվրո։