Կևին Դե Բրույնեի «Մանչեսթեր Սիթիից» հեռանալուց հետո, «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անձամբ է ընտրել թիմի նոր ավագին։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանացի մասնագետի ընտրությունը կանգ է առել թիմի պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվայի վրա։ Հենց պորտուգալացի կիսապաշտպանն է դառնալու «քաղաքայինների» նոր առաջնորդը խաղադաշտում և դրանից դուրս։ Հետաքրքիր է, որ Գվարդիոլայի՝ Անգլիայում գտնվելու ընթացքում սա առաջին դեպքն է, երբ հենց նա է որոշում ավագին, այլ ոչ թե խաղացողները։
Նախկինում ֆուտբոլիստներն էին ընտրում թիմի ավագին քվերակության միջոցով։ Փոխավագներ են նշանակվել Ռուբեն Դիաշը, Ռոդրին և Էրլինգ Հոլանդը։
«Իմ կարիերայում առաջին անգամ ես ինքս ընտրեցի ավագին։ Ինձ դուր չեկավ անցյալ մրցաշրջանում տեղի ունեցածը, և որոշեցի, որ այս մրցաշրջանում միանձնյա որոշում կայացնել։ Բեռնարդուն մեզ համար աներևակայելի կարևոր խաղացող է եղել երկար տարիներ։ Դժվար պահերին նա միշտ գիտեր, որ պետք է առաջ գնա»,- ասել է Գվարդիոլան։