Հայաստանի չեմպիոն «Նոան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կմրցեն Չեռնոգորիայի չեմպիոն «Բուդուչնոստի» հետ։ Մրցակցի գլխավոր մարզիչ Իվան Բրնովիչն ամփոփել է վիճակահանության արդյունքները։
«Առաջին տպավորությունն այն է, որ մեզ բախտ չվիճակվեց։ Հույս ունեինք խուսափել «Նոայից» և «Կայրաթից»։ Ցանկանում էինք, որ մրցակից լիներ «Վիրտուսը», իսկ«Դինամո Մինսկը» համապատասխան տարբերակ կլիներ։
Սկզբունքորեն սա ոչինչ չի փոխում։ Այժմ անցնում ենք լիարժեք պատրաստության և, իհարկե, «Նոայի» մանրակրկիտ ուսումնասիրության։ Պետք է նրանց վերլուծենք բոլոր տեսանկյուններից։
Գիտենք, որ նրանք անցյալ տարի խաղացել են Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում և ծանր խմբում վաստակել են չորս միավոր։ Սա շատ լուրջ, ագրեսիվ և արագ թիմ է։ Նրանք արժանիորեն Հայաստանի չեմպիոն են։ Սա մեզ համար լուրջ մարտահրավեր և փորձություն է», — Բրնովիչի խոսքն է մեջբերում Vijesti-ն։
Խաղերը տեղի կունենան հուլիսի 8-ին կամ 9-ին, իսկ պատասխան խաղերը՝ հուլիսի 15-ին կամ 16-ին։