Իսպանացի դարպասապահ Ժոան Գարսիան պաշտոնապես դարձել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
«Բարսելոնան» ակտիվացրել է Ժոան Գարսիայի հրաժարագինը, որը կազմել է 25 միլիոն եվրո՝ գումարած լրացուցիչ ծախսերը։
Այս ուրբաթ խաղացողը կստորագրի վեցամյա պայմանագիր՝ մինչև 2031 թվականի հունիսի 30-ը, փակ արարողությամբ՝ ակումբի գրասենյակում։
2024/2025 մրցաշրջանում 24-ամյա Գարսիան «Էսպանյոլի» կազմում անցկացրել է 38 խաղ։ Ըստ Transfermarkt-ի՝ դարպասապահի շուկայական արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։