Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի «Ուլսան Հյունդայ» – «Մամելոդի Սանդաունս» (0:1) խաղում ֆրանսիացի մրցավար Կլեման Տյուրպենն առաջին անգամ կիրառել է «8 վայրկյան» նոր կանոնը՝ տուգանելով հյուրերի դարպասապահ Ռոնուեն Ուիլյամսին անկյունային հարվածով։ Դարպասապահը գնդակը չափից երկար է պահել առանց խաղարկելու։
Կանոնը հաստատվել է 2024 թվականի մարտի 1-ին IFAB-ի կողմից։ Եթե դարպասապահը 8 վայրկյանի ընթացքում չի խաղարկում գնդակը, մրցավարը կարող է նշանակել անկյունային հարված։ Վերջին 5 վայրկյանները մրցավարը պետք է հաշվի տեսանելի ձևով՝ դարպասապահին զգուշացնելու համար։