Transfermarkt կայքը թարմացրել է Իտալիայի Սերիա Ա-ի ֆուտբոլիստների շուկայական արժեքները։
Ամենաշատ արժեքի աճ գրանցած ֆուտբոլիստը դարձել է «Պարմայի» 18-ամյա կենտրոնական պաշտպան Ջովանի Լեոնին, որի գինը բարձրացել է 12 միլիոն եվրոյով՝ հասնելով 18 միլիոն եվրոյի։
Ահա Սերիա Ա-ում շուկայական արժեքի աճով առաջատար տասնյակը՝
- Ջովանի Լեոնի («Պարմա») — €18 մլն (+€12 մլն)
- Տեյանի Ռեյնդերս («Միլան») — €60 մլն (+€10 մլն)
- Մոյզե Կին («Ֆիորենտինա») — €50 մլն (+€10 մլն)
- Սքոթ ՄաքՏոմինեյ («Նապոլի») — €50 մլն (+€10 մլն)
- Դան Նդոյ («Բոլոնիա») — €35 մլն (+€10 մլն)
- Մատիաս Սոուլե («Ռոմա») — €30 մլն (+€8 մլն)
- Միլե Սվիլար («Ռոմա») — €25 մլն (+€8 մլն)
- Դենզել Դումֆրիս («Ինտեր») — €35 մլն (+€7 մլն)
- Ռենատու Վեյգա («Յուվենտուս») — €25 մլն (+€7 մլն)
- Ձիոն Սուձուկի («Պարմա») — €20 մլն (+€6 մլն)
«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքն անփոփոխ է՝ 4 մլն եվրո։
Նշենք, որ ֆուտբոլիստների ակումբային պատկանելությունը որոշվել է 2024/25 մրցաշրջանի ավարտով՝ նախքան տրանսֆերային պատուհանի բացումը։