«Բարսելոնան» 2025/26 մրցաշրջանի նախամրցաշրջանի ընթացքում կայցելի Ասիա՝ վեց տարվա դադարից հետո։ Հանսի Ֆլիկի թիմը երեք ընկերական խաղ կանցկացնի՝ մեկը Ճապոնիայում (հուլիսի 27-ին) և երկուսը Հարավային Կորեայում (հուլիսի 31-ին և օգոստոսի 4-ին)։
Խաղերի ժամանակացույց
Հուլիսի 27 – «Վիսսել Կոբե» – «Բարսելոնա» (Կոբե, Ճապոնիա, 19:00 տեղական ժամանակով, 14:00 Երևանի ժամանակով)
Հուլիսի 31 – «Սեուլ» – «Բարսելոնա» (Սեուլի ՄՍ ստադիոն, 20:00 տեղական ժամանակով, 15:00 Երևանի ժամանակով)
Օգոստոսի 4 – «Դեգու» – «Բարսելոնա» (Դեգու ստադիոն, 20:00 տեղական ժամանակով, 15:00 Երևանի ժամանակով)
«Բարսելոնան» յոթերորդ անգամ է այցելում Ասիա։ Ճապոնիայում ակումբն ունի 6 ակադեմիա և 3.6 միլիոն երկրպագու, իսկ Հարավային Կորեայում՝ 2.3 միլիոն։ Կորեայում թիմը համագործակցում է SK Enmove և Sebang ընկերությունների հետ։
«Բարսելոնան» Ճապոնիայում անցկացրել է 19 խաղ, իսկ Հարավային Կորեայում՝ 2 խաղ, վերջին անգամ՝ 2010 թվականին։