Տուլայի «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Դմիտրի Գունկոն։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Դմիտրի Գունկոն լավ ծանոթ է ռուսական ֆուտբոլի երկրպագուներին։ Իր մարզչական կարիերան սկսել է Մոսկվայի «Սպարտակում», որտեղ երկար ժամանակ ղեկավարել է ակումբի կրկնակի կազմը և պատասխանատու է եղել երիտասարդական ֆուտբոլի զարգացման համար։ Դմիտրի Իվանովիչը երեք անգամ «կարմիր-սպիտակներին» հասցրել է երիտասարդական առաջնության ոսկե մեդալների։ 2014 թվականին նա գլխավորել է «Սպարտակի» հիմնական կազմը։
2020 թվականին ղեկավարել է Մերձմոսկվայի «Խիմկին»։ Վերջին հինգ տարիներին աշխատել է Հայաստանի առաջնությունում։ 2022 թվականին Գունկոն պայմանագիր է կնքել «Ուրարտու» ակումբի հետ, իսկ 2022/2023 մրցաշրջանում նվաճել է կրկնակի հաղթանակ՝ դառնալով Հայաստանի չեմպիոն և գավաթակիր, ինչպես նաև ճանաչվել է երկրի լավագույն մարզիչ։
Նշենք, որ իր խաղացողի կարիերայի ընթացքում Դմիտրի Գունկոն 2001-ից 2003 թվականներին հանդես է եկել «Արսենալում», անցկացրել է 71 հանդիմում և խփել երկու գոլ։
«Բարի գալուստ մեր ակումբ, Դմիտրի Իվանովիչ։ Մաղթում ենք հաջող աշխատանք և հաղթանակներ «Արսենալի» հետ», — ասված է ակումբի հայտարարության մեջ։