ՊՍԺ-ի և Վրաստանի ազգային հավաքականի հարձակվողական կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան ընտրություն է կատարել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի միջև։
«Կրիշտիանու Ռոնալդու՞, թե՞ Լեո Մեսսի։ Ես սիրում եմ Ռոնալդուին, բայց Մեսսին այլ մոլորակից է»,- ասել է Խվիչան FaZe Jason սթրիմերի եթերում։
2024/25 մրցաշրջանում վրացի ֆուտբոլիստը ՊՍԺ-ի կազմում նվաճեց ոսկե թրեբլ՝ դառնալով Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր ու նաև Չեմպիոնների լիգայի հաղթող։