ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի F խմբի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիան» գոլազուրկ ոչ-ոքի խաղաց բրազիլական «Ֆլումինենսեի» հետ։
Գերմանական ակումբի կազմում իր նորամուտը նշեց Ջոբ Բելինգհեմը՝ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի կրտսեր եղբայրը, որը խաղադաշտ դուրս եկավ 59-րդ րոպեին։
Հաջորդ տուրում դորտմունդցիները կմրցեն «Մամելոդի Սանդաունսի», իսկ «Ֆլումինենսեն»՝ «Ուլսան Հյունդայի» հետ։
Ակումբային ԱԱ-ի F խմբի մրցաշարային աղյուսակը՝ ստորև.