Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն չի մասնակցել թիմի մարզմանը ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի առաջին տուրի՝ «Ալ-Հիլալի» դեմ խաղի նախօրեին։
Ինչպես հաղորդում է COPE-ն, հարձակվողը բարձր ջերմություն ունի և տենդի պատճառով չի կարողացել դուրս գալ խաղադաշտ։ Մբապեի բացակայությունը մտահոգություն է առաջացրել «սերուցքայինների» ճամբարում։ Չորեքշաբթի՝ հունիսի 18-ին, Խաբի Ալոնսոյի թիմը Մայամիի «Հարդ Ռոք Արենա» մարզադաշտում կմրցի սաուդական «Ալ-Հիլալի» հետ։
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։ Հիշեցնենք, որ երեք տարի առաջ այս թիմերը հանդիպել են ակումբային աշխարհի առաջնության եզրափակիչում, որտեղ «Ռեալը» հաղթել է 5:3 հաշվով։