Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը, պատասխանելով ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությունը բարելավելու մասին հարցին, անսպասելի հայտարարություն է արել։
«Ինչպե՞ս կարող է ՖԻՖԱ-ն բարելավել ակումբային առաջնությունը։ Չեղարկելով այն։ Իմ նպատակն է կանխել նման մրցաշարերի անցկացումը։ Մենք պետք է պաշտպանենք ֆուտբոլային էկոհամակարգը և վերացնենք այս մրցաշարը։
Պետք է վերադառնանք նախկին ձևաչափին, որպեսզի խաղացողներն ունենան հանգստյան օրեր։ Այս մրցաշարը տեղավորելու հնարավորություն չկա՝ ո՛չ օրացույցի, ո՛չ տնտեսության, ո՛չ էլ ֆուտբոլի կայունության տեսանկյունից»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունը մեկնարկել է հունիսի 14-ին և կավարտվի հուլիսի 13-ին։ Մրցաշարին մասնակցում է 32 թիմ՝ բաժանված ութ խմբի։