«Արարատ-Արմենիային» է միացել պորտուգալացի պաշտպան Հուգո Օլիվեյրան, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ողջույն բոլորին, ես Հուգո Օլիվեյրան եմ և շատ ուրախ եմ միանալու «Արարատ-Արմենիայի» ընտանիքին։ Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ հանդիպմանը»,- նշել է պորտուգալացի խաղացողը իր տեսաուղերձում։
23-ամյա Հուգոն «Պորտուի» սան է, պրոֆեսիոնալ մակարդակով իր նորամուտը նշել է «Օլիվեյրենսեում», հանդես է եկել նաև «Վիզելայում» և «Ֆելգեյրաշում»։