Այսօր՝ հունիսի 17-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում՝ ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կայացել է Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության 2025/26 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։
«Ուրարտուն» որակավորման առաջին փուլում կմրցի Բելառուսը ներկայացնող «Նեմանի» հետ։
Նույն փուլում «Փյունիկը» կհանդիպի Սան Մարինոյի «Տրե Ֆյորիին»։
Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների լիգայում պայքարը կսկսի որակավորման երկրորդ փուլից։
Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 10-ին և 17-ին։