Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ և պաշտպան Սերխիո Ռամոսը, որն այժմ հանդես է գալիս մեքսիկական «Մոնտերեյի» կազմում, խոսել է «Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամինե Յամալի մասին։
«Ինձ համար Յամալը ոչ միայն ֆուտբոլի ապագան է, այլև ներկան։ Ֆուտբոլիստի կարիերան երկար ճանապարհ է, բայց Լամինը շարունակում է ռեկորդներ սահմանել՝ անելով անսովոր բաներ իր տարիքի համար։ Նա պայծառ, անհատականորեն օժտված խաղացող է, և ես նրան մաղթում եմ ամենայն բարիք, չնայած նա խաղում է «Բարսայում»։ Ի վերջո, նա ներկայացնում է մեր երկիրը, մեր ազգը։ Նա շատ կարևոր է մեր ազգային հավաքականի համար»,- ասել է Ռամոսը մամուլի ասուլիսի ժամանակ։
Ավարտված մրցաշրջանում Յամալը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 55 հանդիպման՝ խփելով 18 գոլ և կատարելով 25 գոլային փոխանցում։